Ժոզե Մոուրինյու. Սելտայի համար սա պատմության կարևորագույն հանդիպումն է լինելու
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Սելտայի» հետ պատասխան հանդիպումից առաջ նշել է եզրափակիչ դուրս գալու կարևորությունը:
«Սելտայի» համար նրանց պատմության կարևորագույն հանդիպումն է լինելու: Տպավորություններով կարող եմ նույնն ասել նաև մեր մասին: Չեմ հավատում, որ «Սելտան» ավելի շատ է ցանկանում հաղթել, քան «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մեր դրությունը հեշտ չէ. 7 շաբաթվա ընթացքում 17 խաղ ընդամենը 16 ֆուտբոլիստներով: Դա անհնար է, սակայն ամեն ինչ անում ենք այս ծանրագույն իրավիճակում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «AP»-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր նվազագույն հաշվով: Պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 11-ին Մանչեսթերում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



