ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է հետաքննել ԿԱՀ-ում խաղաղապահների սպանությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վճռականորեն դատապարտել է Կենտրոնական աֆրիկյան հանրապետությունում խաղաղապահների պարեկախմբի վրա հարձակումը ու պահանջել է հետաքննել չորս խաղաղապահների սպանությունը։ ՄԱԿ-ի ղեկավարի կարծիքով, տեղի ունեցածը կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն։
Մինչդեռ, մայիսի 10-ին Կենտրոնական աֆրիկյան հանրապետություն է ժամանել Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանի նախագահ Փիթեր Թոմսոնը, որը Աֆրիկայում է պաշտոնական աշխատանքային այցով։ Նա այցելել էր ՄԱԿ առաքելության շտաբ բնակարան Բանգիում։
Փիթեր Թոմսոնը հարգանքի տուրք է մատուցել զոհված խաղաղապահների հիշատակին։ Հիշեցնենք, որ առաքելությունը 2014-ի ապրիլին ստեղծել էր Անվտանգության խորհուրդը ԿԱՀ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



