Թրամփը ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները բարելավելու ցանկություն է հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է սիրիական հակամարտության կարգավորման համար համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։ Մասնավորապես Թրամփը շեշտել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է «սանձահարել Ասադի ռեժիմը, Իրանին ու իրանցի միջնորդներին»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Խոսելով Ուկրաինայի մասին, Թրամփը հաստատել է իր վարչախմբի հանձնառությունը՝ պահպանել ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործում ու շեշտել է Ռուսաստանի պատասխանատվությունը Մինսկյան համաձայնագրերի ամբողջական իրականացման հարցում։ Նա նաեւ նշել է Մերձավոր արևելքում ու մյուս տարածաշրջաններում հակամարտությունների լուծման գործում համագործակցության ընդլայնման հնարավորությունը։ Թրամփը նաեւ ցանկություն է հայտնել բարելավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները։



