Իսլանդիայում սկսել են հրաբուխներից էլեկտրաէներգիա արդյունահանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլանդիայում սկսել են հիդրոթերմալ էներգիայի ակտիվ յուրացումը, այսինքն՝ «մաքուր» էլեկտրաէներգիայի, որը ստացվում է երկրի ընդերքից։ Իսլանդիայի դեպքում՝ հրաբուխներից, հաղորդում Indicator –ը՝ վկայակոչելով The Independent-ին։
Նշվում է, որ իսլանդական HS Orka էներգետիկ ընկերության մասնագետները արդեն հինգ կիլոմետր խորությամբ հանքահոր են հորատել, որի միջոցով էներգիա կարդյունահանվի։ Հանքահորը գտնվում է Կապույտ ծովածոց ջրամբարի շրջանում, սակայն դրա հաջողության դեպքում նմանատիպ հանքահորեր կհայտնվեն երկրի ամբողջ տարածքում։
«Որպեսզի ամբողջությամբ բավարարվի Ռեյկյավիկ քաղաքի էլեկտրաէներգիան , մենք պետք է հորենք երեք տասնյակ սովորական հանքահորեր կամ հինգը՝ բարձր ջերմաստիճանով։ Այսինքն՝ ընդհամենը հինգ հիդրոթերմալ օբյեկտները ամբողջությամբ կբավարարեն մեկ ամբողջ քաղաքի էներգետիկ պահանջները», -ասել է նախագծի հեղինակ Ալբերթ Ալբերթսոնը։



