Լիտվան 45 կմ երկարությամբ արգելափակոց կկառուցի ՌԴ-ի հետ սահմանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ-ի Կալինինգրադի մարզի հետ սահմանին 45 կիլոմետր երկարությամբ արգելափակոցի կառուցումը Լիտվայի վրա կնստի 1,335 միլիոն եվրո: Ինչպես հայտնել Է բալթյան հանրապետության Պետական սահմանի պահպանության ծառայությունը, այս գումարի պայմանագիր Է ստարագրվել աշխատանքների կատարման կապալառուի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շինարարության համար անհրաժեշտ միջոցները հատկացվում են պետական բյուջեից»,- նշել Է գերատեսչությունը: Պլանի համաձայն՝ արգելափակոցը պետք Է կառուցվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Կալինինգրադի մարզի հետ սահմանի ցամաքային հատվածում Լիտվան որոշել Է կառուցել երկու մետր բարձրությամբ լարափակոց՝ Էլեկտրոնային վերահսկողության լրացուցիչ միջոցներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



