Պետերբուրգում ևս հայերը զանգվածաբար ծեծի են ենթարկել ադրբեջանցիներին (տեսանյութ, լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍանկտ Պետերբուրգում շուրջ 200 հոգանոց «Անմահ գնդի» հայ ցուցարարները հրավիրվել են ոստիկանություն՝ հրապարակում ադրբեջանցիների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով: Բախման պատճառը եղել է այն, որ ադրբեջանական կողմը տեղին չի համարել մայիսի 9-ին հայերի կողմից Արցախի դրոշի ծածանումը հրապարակում և «Արցախ», «Ղարաբաղ» վանկարկումները:
Ինչպես տեղեկացնում է fontanka.ru-ն, բախումների հետևանքով 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս 10 մարդ տեղափոխվել են կենտրոնական ներքին գործերի բաժանմունքներ և բաց են թողնվել առանց որևէ վարչական տույժի:
Հիշեցնենք, որ նման բախում հայերի և ադրբեջանցիների միջև երեկ գրանցվել էր նաև Մոսկվայում:






1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



