Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 50-րդ տարեկան նիստին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայի Յոկոհամա քաղաքում մայիսի 4-8-ը կայացել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 50-րդ տարեկան նիստը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը :
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներին առնչվող տնտեսական և ֆինանսական հարցեր, ինչպես նաև կայացել են մի շարք երկկողմ հանդիպումներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



