Էրդողանն ու Պուտինը Բաքվում փակ բանակցություններ են վարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հունիսի 13-ին Բաքվում դռնփակ բանակցություններ են վարել։
Ռուսական կողմից հանդիպմանը ներկա է եղել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսանդր Միլլերը։
Ֆոտոսեսիայի ժամանակ նախագահները միայն տպավորություններ են փոխանակել Բաքվում Եվրոպական խաղերի բացման վերաբերյալ։ էրդողանը մասնավորապես նշել է, որ միջոցառմանը ներկա չեն եղել Եվրամիության ղեկավարները։ «Թուրքիան՝ որպես ԵՄ անդամ դառնալու թեկնածու, ներկայացրել է ողջ Եվրամիությունը»,- ասել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



