Իրաքի ՌՕՈՒ ԻՊ-ի մոտ 100 զինյալների է ոչնչացրել Սիրիայի հետ սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան ՌՕՈՒ հարվածների հետեւանքով։ ԻՊ խմբավորման առնվազն 100 զինյալ է ոչնչացվել Սիրիայի հետ սահմանին, հայտնել է Shafaq News պորտալը։
Ռազմական ավիացիան ընդհանուր առմամբ 15 հարված է հասցրել Էլ Կաիմ ու Անա քաղաքների շրջանում ծայրահեղականների դիրքերին։ Ռմբակոծությունների թիրախն էին ռումբերի, հրթիռների ու ականների արտադրության գործարանները, նաեւ անօդաչուների պահեստը։
Արեւմտյան Անբար նահանգում գտնվող Էլ Կաիմն ու Անան, նաեւ Ռավա քաղաքը հիմա դեռ ԻՊ զինյալների հսկողության տակ են գտնվում։ Իրաքի կառավարական ուժերը սկսել են նահանգի ազատագրման գործողությունը ապրիլի 22-ին։ Նպատակն է ոչնչացնել զինյալների զենքի պահեստները ու չեզոքացնել արմատականների բջիջները, որոնք գործում են հանրապետության արեւմուտքում։ Ցամաքային խմբավորումներին աջակցում են Իրաքի ՌՕՈւ-ը ու ԱՄՆ ղեկավարած կոալիցիան։



