Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօրվա խաղաղության գինը շատ թանկ է, այն պահպանել է պետք․ Նունե Եսայան

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

«Անաղմուկ ու խաղաղ երկիր եմ մաղթում մեզ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում եռատոնի կապակցությամբ հայ ժողովրդին իր բարեմաղթանքը հղեց ՀՀ Վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը:

Երգչուհին հաղթանակների օրը պարզ ու կարեւոր ցանկություններում է տեսնում` ժողովրդի երջանկությունը.

«Այսօր բոլորիս մեկ ցանկություն է միավորում` թող, որ մեր երկինքը խաղաղ լինի, թող հողն ամուր լինի: Հայը ինքնանպատակ չի ուզում մարդու սպանել, մարդը երբեք չի վնասի դիմացինին, եթե իրեն չվնասեն, դա գոյատեւման օրենքն է: Իսկապես այսօրվա խաղաղության գինը շատ թանկ է, այն պահպանել է պետք»,- նշեց Նունե Եսայանը եւ հիշեց, թե ինչպես էր 90-ականներին ելույթ ունենում առաջնագծում կռիվ տվող զինվորների համար.

«1994-95 թվականներին ես մեծ հաճույքով ու հպարտությամբ, նաեւ վախով ելույթ էի ունենում Արցախում: Այն ժամանակ ճանապարհները դեռ մինապատված էին եւ, ամեն անգամ այդ հատվածով անցնելիս, սարսափելի վախ էի զգում, թեեւ մեզ տանում էին հատուկ մեքենաներով: Ամեն դեպքում, վախը ոչ մի անգամ ինձ հետ չի պահել, քանի որ մեր զինվորների հետ հրաշալի օրեր ենք ունեցել: Այսօր` տարիներ անց, հաճախ է պատահում, երբ այն ժամանակվա զինվորներին եմ պատահաբար հանդիպում, այդ հանդիպումները հաճելի հիշողություններ են արթնացնում: Հիշում եմ այն տարիներն ու ավելի մեծ հպարտություն եմ զգում, քանի որ նրանց շնորհիվ այսօր մեր երեխաներն են մեծանում անամպ երկնքի տակ»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի գեղեցիկ ընտանիքում եւս հայ զինվոր է մեծանում` Հենրին, հետաքրքրվելով, թե ծնողները որդու դաստաիարակության հարցում ի՞նչն են ամենաշատը կարեւորում, պատասխանեց.

«Ես մայր եմ, բնությունով ես անհանգիստ եմ, նրան անդադար հորդորում եմ զգույշ լինել, պաշտպանվել, իսկ նրա մեջ մարտական ոգու արթնացման հարցով Ավոն է զբաղվում, դա տղամարդկային զրույց է»:

Անուշիկ Մելքոնյան

Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան