Մեքենաներն արգելափակվել են ցեխակույտի ու ավազների մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 13-ին, ժամը 03.34-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղում «Մերսեդես Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 96 SQ 999 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան:
***
Հունիսի 13-ին, ժամը 00.13-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի ափին` թիվ 2 հանգստյան տան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 06 ՕՍ 077 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունիսի 12-ին, ժամը 20.27-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում՝ «Գուրգենի լիճ» կոչվող տարածքում, «ՎԱԶ-2106» մակնիշի 34 QR 505 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունիսի 12-ին, ժամը 08.47-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում` լճափնյա տարածքում, ավտոմեքենան արգելափակվել է ավազներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 QT 277 պետհամարանիշով ավտոմեքենան:



