United Airlines-ը սխալմամբ ուղեւորին Փարիզի փոխարեն Սան Ֆրանցիսկո է ուղարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան United Airlines ընկերությունը ներողություն է խնդրել Լյուսի Բահետուքիլեից, քանի որ ավիաընկերության պատճառով նա սխալ ուղղությամբ է մեկնել՝ թռչելով մոտ 5 հազար կմ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։
Կինը պետք է ԱՄՆ Նյուարք քաղաքից (Նյու Ջերսի նահանգ) Փարիզ մեկներ, սակայն թռիչքից առաջ ելքի համարը փոխվել է, եւ Լյուսին հայտնվել է Սան Ֆրանցիսկոյի չվերթում։
Օդանավակայանում փոփոխությունների մասին հայտարարություն արվել է անգելերենով, որը Լյուսին չգիտի։
Արդեն օդանավում Լյուսին պարզել է, որ իր տեղը զբաղված է։ Նա կտրոնը ցույց է տվել բորտուղեկցորդուհուն, սակայն վերջինը չվերթի տվյաներին ուշադրություն չի դարձրել եւ նրան առաջարկել մեկ այլ տեղ զբաղեցնել։
Դրա հետեւանքով կինը մոտ 5 հազար կմ սխալ ուղղությամբ է թռչել։ Փարիզ հասնելու համար նա ստիպված է եղել 28 ժամ ծախսել ճանապարհների վրա։



