Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցան տոնական միջոցառումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ մայիսի 9-ին տոնական միջոցառումներ տեղի ունեցան Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում տեղի ունեցավ զինտեխնիկայի ցուցադրություն, որի ժամանակ այցելուները ոչ միայն կարողանում էին տեղեկանալ այս կամ այն զինտեխնիկայի մասին, այլ նաև տանկ նստել կամ փորձել ձեռքն առնել այս կամ այն զենքը:
Ռազմաբազայի հրամանատարության կողմից կազմակերպվել էր նաև տոնական համերգ, որին ներկա էին ոչ միայն ռազմաբազայի զինվորներն ու հրամանատարական կազմը, այլ նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները և վետերանները: Ի դեպ, մարզում նրանց թիվը տարեցտարի պակասում է. այս տարի նրանք 31 են:
Համերգից հետո միջոցառման բոլոր մասնակիցների համար գործում էին բացօթյա զինվորական խոհանոցներ, որտեղ հյուրասիրում էին հաց, հնդկաձավարի շիլա և թեյ, իսկ նրանց համար, ովքեր իրենց լավագույն երիտասարդ տարիները տվեցին հանուն հայրենիքի ազատության համար, հյուրասիրություն ավելի ճոխ էր՝ պարտադիր «100 գրամ»-ով՝ հանուն խաղաղության:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



