Եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու. Մովսես Հակոբյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել, իսկ մայիսյան Եռատոնը այդ հաջողությունները նշելու և արժևորելու օր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Ստեփանակերտում հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու: Մենք կայացած պետություն ենք, ունենք պաշտպանված երկիր՝ ի դեմս հայոց զինված ուժերի: Հայոց Զինված ուժերը համայն հայության հետ միասին միշտ էլ ի զորու են պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասել է Հակոբյանը:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայ ժողովրդին մաղթել է նորանոր հաղթանակներ. «բայց այս անգամ արդեն սպորտի, մշակույթի, տնտեսության և այլ բնագավառներում»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



