Տնտեսական աճը պետք է հասնի կրիտիկական աստիճանի, որ մարդիկ դա զգան. ՀՀ վարչապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնում է, որ իր պաշտոնավարման ութ ամիսների ընթացքում կատարվել է զգալի աշխատանք, արդյունքները ներկայացվել են հաշվետվությունների միջոցով:
«Բազմաթիվ հաղորդագրություններ ու հաշվետվություններ ենք ներկայացրել ձեզ, խոսել տնտեսական ցուցանիշների մասին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Հարցին՝ ինչու՞ հասարակությունը չի զգում տնտեսական աճը, փոփոխությունները՝ վարչապետն ասաց, որ այդ աճը պետք է հասնի կրիտիկական աստիճանի, որպեսզի մարդիկ դա զգան իրենց վրա: Լրագրողները հետաքրքրվեցին նաև Հայաստան ներկրված ադրբեջանական խնձորի խնդրով: «Ես տեղյակ եմ, որ քրեական գործ է հարուցվել»,- ասաց վարչապետը:
Հարցին, այդ գործն իր ուշադրության կենտրոնո՞ւմ է, Կարեն Կարապետյանն ասաց. «Քրեական գործն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Դուք պատկերացնում եք, որ ես զբաղվեի 300 կգ խնձորո՞վ»:



