Ադրբեջանական կողմը շփման գծում կիրառել է ականանետ և նռնականետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 8-ին և լույս 9-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 970 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



