Թուրքական դատարանն արդարացրել է ԻՊ-ի 7 անդամի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար դատարանի առաջ կանգնած 7 զինյալներն արդարացվել ու ազատ են արձակվել, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Թուրքիայի Քոջաելի նահանգի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 2 դատարանում Վրաստանի, Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացի հանդիսացող ԻՊ-ականներին ազատ են արձակվել հենց դատարանի դահլիճում:
Ամիր Էլիհօղլուն, Վահիդ Ձիաուդինովը, Ումաար Յուսուֆին, Ահմեդ Ադնանը, Ասլանբեկ Բաշաևը, Օմար Հասանովը, Մաժրբեկ Իմամուրզաևն իրենց մեղքը չեն ընդունել և նշել են, որ 2 տարի առաջ Սիրիա են անցել իրենց թուրքմեն ազգականներին տեսակցելու նպատակով:
Թուրքական դատարանը մեղադրյալների դեմ ներկայացված փաստերն անբավարար է համարել:
Թուրքական ընդդիմադիր մամուլը, սակայն, մեղադրյալների ազատ արձակումը համարում է սկանդալային միջադեպ և գործով զբաղվող դատախազներին որակում սուբյեկտիվ:



