Ընտրություններին ակտիվորեն ձայներ հավաքելու համար թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանին կնշանակեն թիվ 131 հիմնական դպրոցի տնօրեն. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանին, որը Գալուստ Սահակյանի հարսն է և ընտրություններին ակտիվորեն ձայներ էր հավաքում ամուսնու՝ Սրման Սահակյանի համար, առաջիկայում կնշանակեն Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրեն:
Դպրոցի ներկայիս տնօրեն Գրիգոր Սաֆարյանը, որը նաև մաթեմատիկայի ուսուցիչն է, շատ սիրված է ուսուցիչների և աշակերտների կողմից, և նրա փոխարեն Արման Սահակյանի կնոջ նշանակման լուրերը առաջացրել են դպրոցի ուսուցիչների խորը վրդովմունքը: Հավանաբար Գալուստ Սահակյանը որոշել է սեփական կապերն օգտագործելով՝ պարգևատրել հարսիկին' վարչական ռեսուրսները օգտագործելով որդու հաղթանակին կարևոր մասնակցություն ունենալու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



