Երկրպագուներին հիացրել է այն, թե ինչ արեց Մխիթարյանը՝ Ջակայի հետ (տեսանյութ)
ՎԻԴԵՈԹեև «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 25 խաղ անց, իսկ Հենրիխ Մխիթարյանն իր խաղով շատ չառանձնացավ, «Կարմիր սատանաների» երկրպագուներին շատ էր դուր եկել այն դրվագը, որում հայ կիսապաշտպանը ուժային պայքարում խաղի կանոնների սահմանում տապալում է Գրանիտ Ջակային։
Այս տեսանյութը թվիթերում մեծ արձագանք էր գտել. «Մխիթարյանը Ջակային հետ ուղարկեց Մյունխենգլադբախ»,- թվիթերում գրել է երկրպագուներից մեկը։ Մյուսները նշել էին, թե Հենրիխը Ջակային ուղարկում է մարզասրահ, կամ՝ բանալիների հետևից։ Երկրպագուներին հատկապես տպավորել էր այն, որ բավականին ամրակազմ շվեյցարացին այդքան հեշտ տապալվեց գետին Մխիթարյանի հետ պայքարում, ով չի առանձնանում որպես ուժային ֆուտբոլիստ։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



