Ամերիկյան ուղեծրային ինքնաթիռը վերադարձել է երկամյա թռիչքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓորձնական ուղեծրային X-37B ուղեծրային ինքնաթիռը հաջողությամբ ավարտել է երկու տարի տեւած անօդաչու թռիչքը, հաղորդում է BBC-ն։
Մայիսի 7-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆոլրիդայում ՝ Կանավերալ հրվանդանի թռիչքուղու վրա։
«Ատլաս-5» հրիթռ կրիչի օգնությամբ ինքնաթիռն ուղեծիր է բարձրացել 2015 թվականի մայիսին, նույն՝ Կանավերալ հրվանդանից։
Ինքնաթիռը փորձեր է իրականացրել ամերիկյան ռազմաօդային արագ արձագանքման ուժերի համար։
Ինքնաթիռի՝ ուղեծիր բարձրանալուց առաջ հայտնի է դարձել, որ գիտափորձերն անցկացվում են նոր իոնային շարժիչ ստեղծելու աշխատանքի շրջանակներում, սակայն ավելի մանրամասն տեղեկությունը գաղտնի է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



