Մերկելը Մակրոնից առաջարկություններ Է ակնկալում քաղաքական համագործակցության շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնի հետ քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր կլինի, բայց կոնկրետ բաների մասին խոսելու համար հարկավոր Է սպասել նրա կողմից արվելիք առաջարկություններին: Այդ մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել Է մայիսի 8-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:
«Չեմ կասկածում Մակրոնի հետ լավ համագործակցությանը, բայց կարծում եմ, որ հարկ Է սպասել, մինչեւ որ նա ստանձնի պաշտոնը եւ հայտնի իր ցանկությունները: Այդժամ հասկանալի կդառնա՝ որ կետերի շուրջ մենք ընդհանուր դիրքորոշումներ ունենք»,- ասել Է կանցլերը:
Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ նորընտիր նախագահին՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին, լիազորությունների հանձնումը տեղի կունենա մայիսի 14-ին: Օլանդի մանդատը լրանում Է մայիսի 14-ի կեսգիշերին:
Էմանուել Մակրոնը համոզիչ հաղթանակ Է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների՝ մայիսի 7-ին կայացած երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 66,10 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել Է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը, ստացել Է ձայների 33,9 տոկոսը: Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ: Սպասվում Է, որ առաջին արտասահմանյան այցը Մակրոնը կկատարի Գերմանիա, հաղորդել ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



