Մոնրեալում արտակարգ դրություն Է սահմանվել հեղեղումների պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Կանադայի Քվեբեկի նահանգի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոնրեալում, արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել ռեկորդային հեղեղումների պատճառով: Ինչպես հայտնում են փրկարարները, նահանգում ավելի քան երկու հազար տներ են ջրով լցվել 130 քաղաքներում եւ ավաններում: Այն զինվորականների թիվը, որոնք տեղացի բնակիչներին օգնում են տարահանվելու, եռապատիկ մեծացվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես լրագրողներին ասել Է Մոնրեալի քաղաքագլուխ Դենի Քոդեռը, արտակարգ դրության ռեժիմը քաղաքին անհրաժեշտ Էր, որպեսզի հնարավորինս ավելի արագ կարգավորվեր ստեղծված իրադրությունը: Մասնավորապես, այն իշխանություններին թույլ Է տալիս հարկադիր տարահանել Մոնրեալի առաձին շրջաններ:
Քվեբեկի նահանգի քաղաքների տարահանումն սկսվել Է մայիսի 5-ին շուրջ 500 քառակուսի կիլոմետր տարածքում ռեկորդային հեղեղումների ֆոնին: Մայիսի 7-ին Մոնրեալի հյուսիսի թաղամասերից մեկում ճեղքվել են մի քանի ամբարտակներ, ինչից հետո քաղաքում արտակարգ դրություն Է սահմանվել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



