ՌԴ-ն բանաձեւի նախագիծ Է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ հաջակցություն Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բանաձեւի նախագիծ Է ներկայացրել հաջակցություն Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հուշագրի, որն ստորագրվել Է մայիսի 4-ին Աստանայում կայացած միջազգային հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչությունում:
«Հաստատում եմ, որ բանաձեւի նախագիծը ներկայացված Է»,- ասել Է մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:
Դիվանգետների տեղեկատվության համաձայն՝ փաստաթղթի շուրջ քվեարկությունը կկայանա այս շաբաթվա սկզբին, հավանաբար. մայիսի 8-ին կամ 9-ին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, մայիսի 4-ին Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաԷսկալացման գոտիներ ստեղծելու մասին: Փաստաթուղթն ստորագրել են պատվիրակությունների ղեկավարները. Ռուսաստանի կողմից՝ սիրիական կարգավորման խնդրով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ արաբա-աֆրիկյան երկրների գործերով արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Ասարին:
Անվտանգության գոտիներն ստեղծվելու են Սիրիայի Իդլիբի նահանգում, Լաթաքիայի, Հալեպի եւ Համայի տարածքներում, Սիրիայի հարավում՝ Դերաայի եւ Քունեյթրայի նահանգներում: Այնտեղ արգելվելու Է զենքի կիրառումը: Բացի այդ տարածաշրջաններ կհասցվի մարդասիրական օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով



