Ժոզե Մոուրինյու. Հիասթափված եմ արդյունքից, ոչ մեր խաղից
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում:
«Հիասթափված եմ արդյունքից, ոչ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից: Ինձ դուր եկավ, թե ինչպես գործեցին իմ ֆուտբոլիստները: Պարտվեցինք, քանի որ գնդակ չխփեցինք: Հիանալի պահեր ունեինք, սակայն մրցակցի բախտը մի քիչ բերեց գոլերի դրվագներում:
Մատան, Սմոլինգը և Ջոնսը հիանալի խաղացին: Թիմը լավ հանդես եկավ և կազմակերպված էր գործում: Իմ կարծիքով, «Արսենալն» այսօր ավելի լավը չէր»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «BBC»-ն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



