Հայտնի են Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջին տվյալները. Մակրոնն առաջատար է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում ընտրատեղամասերի մեծամասնությունն արդեն փակվել է: Ipsos հետազոտական ընկերության տվյալների համաձայն` նախագահական ընտրություններին չի ներկայացել ընտրողների 25.3 տոկոսը:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, դա 1969 թվականից ի վեր գրանցված վատագույն արդյունքն է:
Հայտնի է, որ ընտրություններն առաջինը մեկնարկել են Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում, որտեղ բելգիական աղբյուրի հաղորդմամբ նախնական տվյալների համաձայն` երկրորդ փուլում հաղթում է Էմանուել Մակրոնը:
Հյուսիսային Ամերիկայում Մակրոնն էլ ավելի մեծ առավելություն ունի. Կանադայի և ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում նա ստացել է ձայների 90-95 տոկոսը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացիներն ընտրություն են կատարում երկրորդ փուլ անցած երկու թեկնածուի` Մակրոնի և Մարին Լե Պենի միջև:
Հաղորդվում է, որ Մակրոնի կողմնակիցներն արդեն հավաքվում են Լուվրի մոտ, որտեղ վերջինս տոնելու է իր հաղթանակը:



