Wikileaks-ն Օբամային մեղադրել է Ֆրանսիայի նախընտրական մրցապայքարին միջամտելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆWikileaks կազմակերպությունը հայտարարել է, որ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրած ժամանակ միջամտել է Ֆրանսիայում անցկացվող նախընտրական քարոզարշավին` աջակցելով «Առաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնին:
«Օբաման միջամտել է ֆրանսիական ընտրություններին` պաշտպանելով Մակրոնին և նախապես ԿՀՎ-ին հրահանգելով գողանալ կողմերի ծրագրերը», - Lenta.ru-ի փոխանցմամբ` ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ժամանակ ընտրողները քվեարկելու են «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի կամ Էմանուել Մակրոնի օգտին: Քվեարկությունը կավարտվի 19:00-ին (երևանյան` 21:00):
Հաղորդվում էր, որ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում, որտեղ ընտրությունը մեկնարկել է նախօրեին, առաջատարն է Էմանուել Մակրոնը:



