Նիգերիայում «Բոկո Հարամի» առևանգած 200 աղջիկներից 82-ն ազատ են արձակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգի Չիբոկ շրջանից 2014-ին «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման կողմից առևանգված 200 աղջիկներից 82-ն ազատ են արձակվել:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, վերջիններս կիրակի ժամանել են մայրաքաղաք Աբուջա` հանդիպելու երկրի նախագահ Մուհամադու Բուհարիի հետ: Աղջիկներին ազատագրել հաջողվել է պատանդների փոխանակման գործարքի արդյունքում:
Նախագահի խոսնակի հաղորդմամբ` աղջիկներին նախագահի վարչակազմի ղեկավարը դիմավորել է մայրաքաղաքի օդանավակայանում:
Աղբյուրի տվյալներով` աղջիկներից մեկի հետ մոտ երկու տարեկան երեխա է եղել:



