Նյու Դելիի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆյու Դելիի օդանավակայանում Պատնա քաղաք ուղևորվող Jet Airways հնդկական ավիաընկերության ինքնաթիռը բախվել է մեկ այլ օդանավի թևին. այս մասին հայտնում է dnaindia.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 15:30-ին:
Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով՝ ինքնաթիռը հարվածել է մյուս օդանավի թևին թռիչքուղու վրա թռիչքի պատրաստվելու ժամանակ: Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:
Օդանավակայանի ներկայացուցիչների տվյալներով՝ նախատեսվում է անցկացնել միջադեպի հետաքննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



