Գաբի. Եթե Բարսելոնան կարողացավ քամբեք կատարել, ապա մենք էլ կարող ենք
ՍՊՈՐՏ«Ատլետիկոյի» կիսապաշտպան Գաբին կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» հետ անցկացնելիք պատասխան խաղից ունեցած սպասելիքներով:
Առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է, իսկ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 10-ին.
«Ունիկալ խաղ կլինի: Մեր երկրպագուները գիտեն, թե ինչպես ճիշտ մթնոլորտ ստեղծել և աջակցել թիմին:
Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի հաղթանակի հասնենք: Վստահ եմ, որ մենք կարող ենք «քամբեք» կատարել: Եթե «Բարսելոնան» դա արեց, ուրեմն մենք էլ կարող ենք»,- Գաբիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0:4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, բայց պատասխան խաղում 6:1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



