ՀԱՊԿ տարածքում ռուսական բազաներն ընդդեմ ԴԱԻՇ–ի՞
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է ոչնչացնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը՝ չնայած նրան, որ ահաբեկիչները չեն ցանկանում հանձնվել: Այս մասին Լավրովն ասել է Mir 24 հեռուստաալիքին տված հարցազրույցին: Նա նշել է, թե ԴԱԻՇ–ի ոչ միայն հաստատվել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում, այլև Աֆղանստանի հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակցում են ՌԴ հարևանների և գործընկերների հետ: ՌԴ ԱԳ նախարարն ընդծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները նույնպես մշտապես պատրաստ են գործողությունների: «Պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղըզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,– հավելել է նա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



