ԱՄՆ ակնկալիքը Աստանայից, Ասադից և ընդդիմությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ–ն հաջողություն է ցանկանում Աստանայի գործընթացին, սակայն, շարունակում է անհանգիստ լինել առանձին հարցերի հետ կապված՝ հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոերթը: «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ Նոերթն ԱՄՆ անհանգստությունը պայմանավորել է նախորդ ձախողումներով, միաժամանակ հույս հայտնելով, որ «համաձայնությունը կօգնի բռնության նվազմանը, սիրիական ժողովրդի տառապանքների դադարին, ինչպես նաև՝ հակամարտության քաղաքական կարգավորման համար նախապայմաններ ստեղծելուն»: Նոերթը նաև նշել է, թե ԱՄՆ–ն պահանջում է, որպեսզի քաղաքական ընդդիմությունը զատվի տեռորիստներից, իսկ Ռուսաստանի դեպքում էլ ակնկալում է, որ այդ երկիրը կազդի Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի վերջինս դադարի ընդդիմության վրա հարձակվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



