Կասեմիրո. Մենք չենք հետևում Բարսելոնայի գործողություններին, ամեն ինչ մեզնից է կախված
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կասեմիրոն խոսել է Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Գրանադայի» (4:0) հանդեպ տարած հաղթանակի մասին:
«Հեշտ հանդիպումներ այլևս չեն մնացել: «Գրանադայի» հետ խաղն անչափ բուռն սկսեցինք: Մենք չենք հետևում «Բարսելոնայի» գործողություններին: Կարևորն այն է, թե ինչ ենք անում մենք: Հիմա ամեն ինչ մեզնից է կախված:
Հասկանում ենք, որ եթե հաղթենք մնացած խաղերում, ապա կդառնանք Իսպանիայի չեմպիոն: Մեր հույսը մենք ենք, դա է հաջողության հասնելու լավագույն միջոցը»,- Կասեմիրոյի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» 84 միավորով հավասարվեց մրցաշարային աղյուսակում 1-ին հորիզոնականը զբաղեցրած կատալոնական «Բարսելոնային»: «Սերուցքայինները» 1 խաղ պակաս են անցկացրել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



