Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարեն Վրթանեսյան. «Չնայած մենք 25 տարուց ավելի է փաստացի պատերազմում ենք, բայց շատ վատ ենք ճանաչում Ադրբեջանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ
2012 թ. ստեղծված «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամը պատրաստվում է հունիսին ադրբեջաներենի ուսուցման ու ադրբեջանական մամուլի ուսումնասիրման եռամսյա դասընթաց անցկացնել:
 
Դեռևս նախորդ տարի ապրիլյան պատերազմից առաջ «Զորակնը» «Ադրբեջան 1» կոչվող ներածական ծրագիրն էր իրականացրել, որի շրջանակներում նույնպես որոշակիորեն ուսուցանել են ադրբեջաներենը, ինչպես նաև բազային գիտելիքներ են մատուցել Ադրբեջանի մասին ռազմական տեսանկյունից:
 
«Այս տարի այդ նույն ծրագիրն ենք անելու ավելի խորացված մակարդակով՝ նպատակ ունենալով աշխատել ատաջին հերթին այդ ոլորտի մարդկանց, ռազմական, անվտանգության գերատեսչությունների հետ: Պատրաստվում ենք հունիսի սկզբին սկսել եռամսյա խորացված ծրագիրը, որի ընթացքում կուսուցանվի ադրբեջաներեն, մասնակիցները կծանոթանան Ադրբեջանի մեդիաոլորտի, ռազմական աշխարհագրության վերաբերյալ հարցերին: Լինելու են նաև ներածական դասախոսություններ Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ»,– պատմեց մեզ հիմնադրամի հիմնադիրներից ու հոգաբարձուներից՝ Կարեն Վրթանեսյանը:
 
«Զորակնը» դասընթացներ է կազմակերպում նաև լրագրողների համար, որից մեկը՝ «Ադրբեջանը լուրերում» անունը կրող դասընթացը, ավարտվել է մոտ մեկ շաբաթ առաջ: Դասընթացի ընթացքում Հայաստանի լրագրողներին ծանոթացնում էին ադրբեջանական մեդիադաշտի հետ, թե ինչպես ճիշտ ներկայացնել ադրբեջանական լուրերը, ծանոթացնում ադրբեջանական քարոզչության որոշ թեզերի ու հնարքների հետ: Նմանատիպ դասընթացները հնարավորություն են տալիս ավելի օբյեկտիվ ու սթափ դիտարկել ու ներկայացնել Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները: Հիմնադրամի ծրագրերն ինքնաֆինանսավորվող են, կազմակերպած դասընթացները վճարովի են՝ մասնակիցները որոշակի գումար են վճարում մասնակցության համար: Հիմնադրամի կապիտալը հավաքագրվում է հիմնականում անհատական նվիրատվությունների, ինչպես նաև հոգաբարձուների կողմից կատարված ֆինանսավորման արդյունքում:
 
Հավելենք, որ հիմնադրամի հիմնական ու մշտական ծրագրերից է «Ռազմինֆո» լրատվական կայքը:
 
Կարեն Վրթանեսյանը խոսելով հունիսին կայանալիք դասընթացի մասին՝ նշում է, որ այդ ծրագրին կարող են մասնակցել ինչպես ռազմական ու հարակից ոլորտների հետ կապ ունեցող անձինք, այնպես էլ արտաքին քաղաքականության, ինչպես նաև՝ անվտանգության փորձագետներ, ովքեր այդ թեմաներով զբաղվում են և ցանկանում է՛լ ավելի խորացնել իրենց գիտելիքները, նաև լեզվական հիմք ստանալ, ինչը հնարավորություն կտա աշխատել ադրբեջանական աղբյուրների հետ ուղղակիորեն և ոչ թե թարգմանություններով ու վերաշարադրված տարբերակներով:
 
Ըստ նրա՝ ծրագիրը ադրբեջանական մեդիադաշտը, աղբյուրները մեր մասնագետների համար ավելի հասանելի դարձնելու նպատակ ունի:
 
Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնադրամն ունի ընդհանուր գիծ, ուղղություն, որի հիման վրա էլ աշխատում են, այն ունի սկզբունքներ ու նպատակներ և հիմնական նպատակը առաջին հերթին ռազմական անվտանգության ոլորտի փորձագետների կրթումն է: Վերջինս իրենց վերջին ծրագրերից առանձնացրեց փետրվարին Հայաստանում առաջին անգամ տպագրված ադրբեջաներեն–հայերեն և հայերեն–ադրբեջաներեն ռազմական եզրերի բառարանի հրատարակումը:
 
«Փաստի» այն հարցին, թե հայաստանյան ռազմական լրագրությանը ինչ գնահատական կարելի է տալ, Վրթանեսյանը պատասխանեց, որ թե՛ փորձագիտական և թե՛ լրագրողական ոլորտում դեռ ահռելի անելիք կա:
 
«Չնայած մենք 25 տարուց ավելի է փաստացի պատերազմում ենք, բայց, ցավոք սրտի, շատ վատ ենք ճանաչում մեր հարևաններին, ոչ միայն Ադրբեջանին, այլև Վրաստանին, Թուրքիային և Իրանին: Փոքր ոլորտներ կան, որտեղ կա գիտելիք, քանի որ որոշակի օբյեկտիվ պատճառների հետ կապված կենտրոնացած ենք այդ ոլորտների վրա: Սակայն կան նաև շատ մեծ բացեր ու առաջին հերթին հենց Ադրբեջանի հետ կապված»,– պատասխանեց նա:

ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ուժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը Գորիսում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ ԱբովյանումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր Կամենդատյան