«Բանանց» ֆուտբոլային ակումբում հյուրընկալել էին Ֆաբիո Կապելոին
ՍՊՈՐՏ«Բանանց» ֆուտբոլային ակումբում հյուրընկալվել էր իտալացի ճանաչված մասնագետ Ֆաբիո Կապելոն:
Այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը:
Իտալացի մասնագետը շրջայց է կատարել «Բանանցի» մարզաբազայում՝ ծանաթանալով ակումբի ենթակառուցվածքներին:
«Իսկապես տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ: Այստեղ ստեղված են բոլոր պայմանները հիանալի մարզումային գործընթաց կազմակերպելու համար: Գիտեմ, որ թիմի առջև դրված է Եվրոպայի լիգայում կամ Չեմպիոնների լիգայում հանդես գալու խնդիր, և հուսով եմ, որ խնդիրը կլուծվի կարճ ժամանակահատվածում»,- նշել է իտալացի մասնագետը:
Ֆաբիո Կապելոն Երևան էր ժամանել ակումբի բաժնետերերի հրավերով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



