Ռեալ Սոլթ Լեյքը պարտվել է. Մովսիսյանը խաղացել է առանց փոխարինման
ՍՊՈՐՏԱմերիկյան MLS-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ ընդունել է «Դալասին» և 3 անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպասը:
ՌՍԼ-ի մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Նշենք՝ սա ամերիկյան թիմի 3-րդ անընդմեջ պարտությունն էր MLS-ի ընթացիկ մրցաշրջանում:
10 տուրից հետո Մովսիսյանի թիմն MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 8 միավոր: Իսկ «Դալասը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2 հանդիպում պակաս անցկացնելով:
MLS-ի շրջանակում իր հաջորդ հանդիպումը «Ռեալ Սոլթ-Լեյքը» կանցկացնի մայիսի 14-ին՝ հյուրընկալվելով «Նյու Ինգլանդի» կողմից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



