Ուկրաինայի Գլխավոր դատախազության տվյալներով` Յանուկովիչի օրոք 40 մլրդ դոլար է յուրացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Գլխավոր դատախազության տվյալների համաձայն` պաշտոնավարման տարիներին երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը 40 մլրդ դոլար է յուրացրել:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը: «2.5 տարվա ընթացքում նրանք գողացել են Ուկրաինայի մեկ պետական բյուջեն», - հայտարարել է վերջինս ուկրաինական հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով` Վիկտոր Յանուկովիչի օրոք պաշտոնաված ուկրաինացի պաշտոնյաներից շատերը, որոնց նկատմամբ Ինտերպոլը հրաժարվել է միջազգային հետախուզում հայտարարել, գտնվում են Ռուսաստանում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



