Պուտինն այսօր Բաքվում հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով երեկ երեկոյան ժամանել էր Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել էներգետիկ ոլորտին ու Սիրիայում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
Բացի այդ՝ ՌԴ նախագահը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Այցի վերջում Պուտինը կհանդիպի ռուս մարզիկների հետ, որոնք մասնակցում են առաջին Եվրոպական խաղերին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



