Օլանդ. Մակրոնի թիմի փոստը կոտրելու փաստն անպատասխան չի մնա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀաքերների կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի թիմի փոստը կոտրելու փաստն անպատասխան չի մնա: AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մենք գիտեինք նախագահական ընտրարշավի ընթացքում նման վտանգի առկայության մասին... Ոչինչ անպատասխան չի մնա»,- ասել է նա:
Մայիսի 5-ին WikiLeaks-ը շուրջ 9 ԳԲ ծավալով տեղեկատվություն էր հրապարակել Մակրոնի նախընտրական շտաբի աշխատանքների մասին:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններին հետեւող Ազգային հանձնաժողովը լրատվամիջոցներին կոչ էր արել այդ նյութերը չօգտագործել հրապարակումներում:
Կիրակի՝ մայիսի 7-ին Ֆրանսիայում անցկացվելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Վերջին սոցհարցումների համաձայն՝ հաղթելու մեծ հնարավորություն ունի հենց Մակրոնը: Նրա օգտին պատրաստվում է քվեարկել ֆրանսիացիների 62%-ը, նրա մրցակից Մարին Լը Պենի օգտին՝ 38%-ը:



