Շուշիի ազատագրումը դարձավ արցախյան հերոսամարտի հաղթանակի պսակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇուշիի ազատագրումը դարձավ արցախյան ազատամարտի հաղթանակի պսակը, որը հաջողվեց հայ ժողովրդի զինվորների ու սպաների, ազգի ու բանակի համատեղ ջանքերի շնորհիվ: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
«Շուշիի ազատագրումը դարձավ ժողովրդի ոչ միայն ռազմական, այլև բարոյական հաղթանակը: Յուրաքանչյուր հայ գիտակցում է, որ Հայաստանը չի սահմանափակվում ներկայիս Հայաստանի տարածքով»,-ասաց Մակարյանը:
Նա հավելեց, որ այդ հավատով ու համոզմունքով հայ ժողովուրդը ստիպված եղավ մասնակցելու պատմական անարդարությունների հետևանքով ուրիշի երկրում հայտնված հողի ազատագրական պատերազմին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



