Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին միացել են չորս երկիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական Միությանն անդամակցելու թեկնածու-երկրներ Ալբանիան ու Մոնտենեգրոն, ինչպես նաև Նորվեգիան ու Ուկրաինան միացել են ԵՄ-ի խորհրդի որոշմանը՝ երկարաձգելով Ռուսաստանի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին, «Deutsc he Welle»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ-իարտաքին հարաբերությունների գծովհանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն հաշվի է առնում նշված երկրների որոշումն ու ողջունում է այն:
Մարտի 13-ին Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել 6 ամսով երկարաձգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ու ուկրաինական ռուսամետ անջատողականների նկատմամբ հաստատված պատժամիջոցները:
Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկվել են 150 ֆիզիկական և 37 իրավաբանական անձինք:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



