Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ քննչական կոմիտեում մեկ տարում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 136 անչափահաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունները քննչական կոմիտեի հատուկ ուշադրության կենտրոնում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 6-ին անչափահասների մասնակցությամբ և նկատմամբ կատարվող հանցագործությունների վերաբերյալ Քննչական կոմիտեում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նրա խոսքով` վիճակագրությունը փաստում է, որ երեխաների նկատմամբ, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունները զգալի թիվ են կազմում: «Շատ էական նշանակություն ունի անչափահասների քրեաիրավական պաշտպանության հարցը և քննչական կոմիտեի աշխատանքը այս հարցում: Վիճակագրությունը նույնպես մեզ պարտադրում է ամենայն լրջությամբ այդ հարցին հատուկ ուշադրություն դարձնել»,-ասաց Հովսեփյանը:

Նա նշեց, որ 2016 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում անչափահասների մասնակցությամբ քննված 107 քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացություններով ուղարկվել դատարան: «Այդ գործերով, որպես մեղադրյալ ներգրավված 167 անձանցից 136-ը եղել են անչափահասներ»,- նշեց Հովսեփյանը: Ըստ նրա` քրեական գործերի մեծ մասը` 52-ը հարուցվել է գողության հատկանիշներով, մնացած քրեական գործերից 9-ը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելն է, 4-ը` սպանության և այլն:

«Սակայն քննչական մարմինները ոչ բոլոր դեպքերում են երեխաների մասնակցությամբ կատարված հանցագործությունները ուղարկվել դատարան: Մենք փորձել ենք նրանց նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված հումանիստական ինստիտուտները. նման հիմքով կարճվել է 46 քրեական գործ»,- ասաց Հովսեփյանը:

Նա նշեց, որ 2016 թվականին քննչական կոմիտեի  քրեական վարույթում է գտնվել անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների  վերաբերյալ 200 քրեական գործ:

«Այդ հանցագործությունները նույնպես տարաբնույթ և տարատեսակ են: 6 դեպքում անչափահասներին ինքնասպանության հասցնելուն է վերաբերվում: Այս վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ պետք է ուշադրություն դարձվեն անչափահասների կողմից և նկատմամբ կատարվող հանցագործությունների  ավելի մասնագիտական քննության ապահովմանը»,- ընդգծեց Հովսեփյանը:

ՀՀ քննչական կոմիտեի տարբեր մարմինների և ստորաբաժանումների թվով 21 քննիչներ մարտի 17-ից մայիսի 5-ը անցել են անչափահասների մասնակցությամբ  հանցագործություններին վերաբերվող հատուկ դասընթացներ: Դասընթացների ընթացքում քննիչներին ներկայացվել է օրենքի հետ առնչություն ունեցող և դատավարական տարբեր կարգավիճակ ունեցող անչափահասների հետ վարվեցողության կանոնները, դրանց առանձնահատկությունները: Դասընթացներ անցած բոլոր մասնակիցները հաջողությամբ հանձնել են թեստերը, ինչի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում անցկացվեց հավաստագրերի հանձման արարողութ յունը:  

Դասընթացները կազմակերպվել են «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ համատեղ` ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ:

Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան «Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանն առաջին անգամ անկեղծացել է Աբելից բաժանվելու պատճառների մասին Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Իրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»