Երևան, 23.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 հայ աստղեր, որոնք հաճախ են դիմում ոճային փոփոխությունների

ԼԱՅՖ

Շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար չգրված օրենք է լինել տարբեր և հետաքրքիր, որպեսզի հեռուստադիտողը չհասցնի ձանձրանալ և ավելի հետաաքրքրությամբ հետևի վերջիններիս գործունեությանը:

Հատկապես Հայաստանում շատ հայտնիներ համարձակություն չեն ունենում դիմելու այդ փոփոխություններին` խուսափելով հասարակության կարծիքից: Բայց կան այնպիսիք էլ, որոնք հավատարիմ մնալով իրենց մասնագիտական պահանջներին, տարիների ընթացքում դիմել կամ շարունակում են դիմել ոճային տարբեր փոփոխությունների: Նրանք հաճախ քննադատվում են, բայց և շարունակում են մնալ հետաքրքիր ոլորտի սիրահարների համար:

Ներկայացնում ենք այն տասը հայ աստղերին, ում հաճախ կարելի է տեսնել տարբեր կերպարներով:

Անդրե

 

Անդրեն սկանդալային է համարվել իր կարիերայի հենց սկզբից: Նա աչքի է ընկել ոչ միայն իր երկար մազերով, այլև համարձակ հագուստով` նեղ տաբատներ, պատռված ջինսեր և այլն: Այսօր կարծես թե երգիչը նախընտրում է կարճ սանրվածքը, սակայն փոխարենը մեր շոու-բիզնեսում արդեն կարելի է տեսնել երկար վարսերով արական սեռի այլ ներկայացուցիչների: Կարծես թե` նման կերպարը տարիների ընթացքում արդեն սովորական է դարձել հայ հեռուստադիտողի համար:

Էմմի

 

Էմմին երբեք չի վախեցել ոճային փոփոխություններից` թե՛ երգարվեստում, թե՛ արտաքինում: Երգչուհին եղել է և՛ սևահեր, և՛ շագանակահեր, և՛ շիկահեր: Իսկ «X Factor»-ի ժյուրիի կազմում` փորձարկումների հանդեպ նրա երևակայությունն անսպառ էր:

Արմինկա

 

Այս երգչուհին երգարվեստ մուտք գործեց վառ սևահերի կերպարով: Տարիների ընթացքում Արմինկան բազմիցս ճանաչվել է հայկական շոու-բիզնեսի ամենաոճային ներկայացուցիչներից մեկը: Իր ոճային լինելն ավելի ընդգծելու համար երգչուհին վառ սևահերից վերածվեց ոչ պակաս հմայիչ շիկահերի: Այսօր էլ նա, պարբերաբեր, երանգափոխում է վարսերը:

Ջուս

Ջուսի մազերը ենթարկվել են ամենաէքստրիմալ երանգային փոփոխություններին: Նրան տեսել ենք թե՛ մուգ, թե՛ շեկ, թե՛ նարնջագույն և, նույնիսկ, վարդագույն վարսերով: Էպոտաժային երգչուհին, կարծես թե, չի շտապում կանգ առնել այս ամենով…

Շպռոտ

 

Շպռոտը կամ Անի Թովմասյանը ժամանակին հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ ներկայացուցիչներից էր համարվում: Նա հանրության առջև ներկայանում էր թե՛ համարձակ հագուստով, թե՛ ոչ պակաս քննարկվող վարսերով: Նրա վարսերն ունեցել են տարբեր ձևեր և երանգներ: Դատելով երգչուհու վերջին շրջանի լուսանկարներից` կարծես թե, այսօր նա սևահերի կերպարում է:

Աննա Գրիգորյան

Հաղորդավարուհի, մոդել, այժմ նաև դերասանուհի Աննա Գրիգորյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ դեմքերից է: Նա աչքի է ընկնում ոչ միայն իր հմայքով, այլև համարձակ սանրվածքներով: Սկզբում Աննան սևահերից կտրուկ վերածվեց շիկահերի, այնուհետև կրկին դարձավ սևահեր և ձեռք բերեց շատ կարճ սանրվածք: Իսկ հետո վարսերը կրկին դարձրեց շեկ: Կարծում ենք` կհամաձայնեք, որ ինքնատիպ հաղորդավարուհին օրիգինալ տեսք ունի ցանկացած սանրվածքով:

Դիանա Մալենկո

Հայկական հեռուստաեթերի ամենանուրբ հաղորդավարուհիներից մեկը` Դիանա Մալենկոն, չնայած իր մեղմ կերպարին` սիրում է դիմել ամենահամարձակ ոճային փոփոխությունների: Դիանային արդեն հասցրել ենք տեսնել և՛ շատ կարճ, և՛ շեկ, և՛ նարնջագույն, և՛ սև վարսերով: Նա ևս այն հազվադեպ դեմքերից է, ում սազում է ցանկացած փոփոխություն:  

Իվետա Մուկուչյան

 

«Եվրատեսիլ 2016»-ի ամենաքննարկվող թեկնածուն, ընդհանրապես, աչքի է ընկնում իր արտաքինով` գեղեցիկ կազմվածք, բարձր հասակ, ընդգծված դիմագծեր: Իվետան սիրում է շեշտել իր արտաքին առավելությունները ոճային ամենատարբեր փոփոխություններով` սկսած դիմահարդարումից և հագուստից, վերջացրած սանրվածքով:

Շուշաննա Թովմասյան

 

Շուշաննա Թովմասյանին ճանաչեցինք «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, որտեղ դերասանուհին ներկայանում էր չափից դուրս զուսպ և համեստ կերպարով: Չնայած իրական կյանքում էլ Շուշաննան այդքան էլ չի տարբերվում իր հերոսուհուց` սակայն մի բան հստակ է` նա ավելի համարձակորեն է դիմում ոճային փոփոխությունների և, պարբերաբար, ներկայանում է վարսերի նոր երանգով: Իսկ բոլորովին վերջերս դերասանուհին երկրպագուներին զարմացրեց իր կարճ սանրվածքով:

Մարինա Գրեգ

 

Մարինա Գրեգը ևս այն հաղորդավարուհիներից է, որը միշտ հանդես է գալիս միմյանցից տարբեր, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր կերպարներով: Երբեմն հեռուստադիտողը, նույնիսկ, չի հասցնում համակերպվել Մարինայի նոր կերպարին, երբ հաջորդ եթերին հաղորդավարուհին կարող է ներկայանալ բոլորովի այլ կերպարով:

Աղբյուրը` Style.news.am

«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը չի՞ մասնակցի ընտրություններինՔարոզչական պղպջակ է լրտեսներ փնտրելը, խուճապ է ՔՊ-ի մոտ, հասկանում են, որ պարտվում են. Ավետիք Չալաբյան Ռեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Հայաստանը նորից ուժեղ է լինելուՊղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ»«Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին IRI-ի ու Գելափի հարցումների արդյունքների ճշմարտացիության ու դրանց փոփոխման դինամիկայի պերճախոս վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածք է. Գագիկ Մինասյան«Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան ամռանըՊատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Կոնգոյում հրդեհված հիվանդանոցից էբոլայով հիվանդ վեց մարդ է փախել Մ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում է Սխալ քաղաքականության պատճառով Արցախյան հաղթանակները նվիրեցին Ադրբեջանին. ՓաշոյանՀերթական բարեգործության մասին. 15մլն դոլարի աջակցություն ուսանողներին. Ռուբեն ՎելիցյանՄենք հաստատ չենք սկսելու զրոյական կետից՝ տեսանք դրա ողբերգական հետևանքները․ Գոհար Մելոյան Մայիսի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելու Մինչև ՔՊ-ն խոսում է խաղաղությունից, Ադրբեջանի կառավարությունը հաջորդ ամիս Նախիջևանում կազմակերպում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոն․ Տիգրան ԱբրահամյանՏիմատին երևանյան համերգից առաջ հայ հանդիսատեսին տեսաուղերձ է հղել Հաղթանակի ձայները ավելի բարձր են հնչում․ Գոհար ՂումաշյանՄենք ռացիոնալ միտք ենք բերում. Սարդարապատը լավ օրինակ է. Էդմոն ՄարուքյանՌուսաստանից արտաքսել են UFC-ի նախկին մարտիկին՝ մենամարտից առաջ Իրանը ողջունում է Ռուսաստանի առաջարկները միջուկային համաձայնագրի վերաբերյալ․ դեսպան Ջալալի Ժողովուրդ, գնա՛ ընտրության, որ գնան․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Որպեսզի ունենանք 1մլրդ դոլլարի ներդրումներ տուրիզմի ոլորտում ` քվեարկում ենք փոփոխությունների համար.3․ Մամիկոն ԱսլանյանԻնչու է կարևոր հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության` չգնալը նույնպես ընտրություն է, բայց այդ դեպքում ուրիշներն են որոշում քո փոխարեն․ Մարիաննա ՂահրամանյանՄայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Կամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»ՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն իրենց ռազմական ներկայությունը Արկտիկայում Ես ամենահանցագործ թաղամասում եմ մեծացել. ճիշտը մի հատ ա․ Էդմոն Մարուքյան«Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել 85-ամյա տղամարդը փրկել է աղջկան էլեկտրաշոկերով զինված առևանգողից Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներ Մայիսի 23-ին, 26-ին և 27-ին ջուր չի լինելու. հասցեներ Հայաստանի անվտանգությունը վեր է ամեն ինչից․ պատասխան Փաշինյանի հայտարարություններին․ Իվետա Տոնոյան«Ուժեղ Հայաստանի» ուժեղ իրազեկումն ու հանրահավաքն այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր․ «ՀայաՔվե»-ն ևս այնտեղ էրՄիկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց 12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Իշխանության «դարի բացահայտումը» պարզապես զվարճալի է․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքագետ. Իրանը կարող է «ոչնչացնել» ԱՄԷ-ն պատերազմի դեպքում Ուժեղ Մալաթիան գնալու է ընտրության, որ փոքրիկ խմբակը Գնա․ Նարեկ ԿարապետյանՀարավային Օսիայում կնոջը գետը տարել է դեպի Վրաստանի կողմ