Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը անսպասելի պարտություն կրեց Եվրոպայի առաջնությունում
ՍՊՈՐՏՕլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Արթուր Ալեքսանյանը պարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը մրցում էր նորվեգ Ֆելիքս Բալդաուֆի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն ավելի բարձր միավորանոց տեխնիկական հնարք կիրառած Բալդաուֆը կշարունակի պայքարը:
2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կկարողանա շարունակել պայքարը, եթե նորվեգացին հասնի եզրափակիչ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



