Ձյուդոյի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը
ՍՊՈՐՏՀայաստանի ձյուդոյի երիտասարդական և մեծահասակների հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը: Երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրի քաղաքում: Հավաքին մասնակցում են 12 մարզիկ: Թիմը նախապատրաստվում է Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Մեծահասակները ևս նախապատրաստվում են այս մրցումներին:
Այս անգամ Եվրոպայի գավաթի խաղարկությունը կանցկացվի մայիսի 12-14-ը լիտվական Կաունաս քաղաքում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



