ԱՄՆ-ում վայրէջքի պահին բեռնատար ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի Չառլստոն քաղաքում վայրէջք կատարելիս բեռնատար ինքնաթիռ է կործանվել:
Ինչպես տեղեկացնում է NBC News-ը, Short 330 ինքնաթիռը վայրէջք է կատարել Յիջեր օդանավակայանում: Օդանավի թևեևից մեկը բախվել է գետնին նախքան թռիչքուղուն հասնելը, ինչից հետո օդանավը կողաշրջվել է և մտել անտառային գոտի: Օդանավում երկու օդաչու է գտնվել, որոնք երկուսն էլ զոհվել են:
Օդանավակայանի աշխատակցի խոսքով` անձնակազմը տագնապի ազդանշան չի տվել և չի հաղորդել անսարքության կամ հնարավոր խնդրի առաջացման մասին:
Ինքնաթիռը պատկանել է Air Cargo Carriers Inc. ընկերությանը: Օդանավակայանը փակվել է: Այնտեղ արտակարգ դրություն է հայտարարվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



