Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մայիսի 5-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում իրավիճակի դեէսկալացիայի հնարավորությունները ու պայմանավորվել ռուս- ամերիկյան հետագա շփումների մասին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայտնում են, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ «Ուշադրության կենտրոնում է գտնվել սիրիական կարգավորման թեման»,- ասվում է հաղորդագրությունում։ Մասնավորապես քննարկվել են Սիրիայում իրավիճակի դեէսկալացիայի ուղիները, հրադադարի ռեժիմը կայուն դարձնելու, միջսիրիական բանակցություններին արտաքին աջակցությունն աշխուժացնելու հնարավորությունները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



