Լը Պենը հայտնել է «գաղափարական հաղթանակի» մասին՝ անկախ ընտրությունների արդյունքներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտնել է, որ նույնիսկ եթե իրեն չհաջողվի հաղթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, միեւնույն է իրեն ու իր թիմակիցներին արդեն հաջողվել է «ամեն ինչ փոխել»։
Լը Պենն ասել է, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ ինքն արդեն «գաղափարական հաղթանակ» է տարել։
«Մենք ամեն ինչ փոխել ենք։ Նույնիսկ եթե չհասնենք դրված նպատակին, ամեն դեպքում արդեն հսկայական քաղաքական ուժ է հայտնվել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ են անցել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



