Մակրոնի վարկանիշը հասել է առավելագույն մակարդակին ընտրությունների առաջին փուլից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահի թեկնածու,էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշը հասել է առավելագույն մակարդակին՝ առաջին փուլից հետո, այս մասին են վկայում IFOP ընկերության հարցման տվյալները։
Ըստ հարցման տվյալների, ընտրությունների երկրորդ փուլից երկու օր առաջ հարցման մասնակիցների 63 տոկոսը հայտնել է, որ պատրաստ է իր ձայնը տալ Մակրոնին։ Այսպիսով նրա վարկանիշը հասել է առավելագույն մակարդակին ապրիլի 23-ից հետո, երբ անցել է առաջին փուլը, ու մոտեցել է փետրվարի սկզբի առավելագույն մակարդակին՝ այն ժամանակ ֆրանսիացիների 64 տոկոսը պատրաստ էր Մակրոնի օգտին քվեարկել ընտրությունների երկրորդ փուլում։
Իսկ Մակրոնի մրցակիցը՝ Մարին Լը Պենը ունի 37 տոկոսի աջակցությունը, այս մասին են վկայում IFOP–ի վերջին հարցման արդյունքները։
Opinionway ընկերության հարցման տվյալներով՝ ֆրանսիացիների 78 տոկոսը կանխատեսում է Մակրոնի հաղթանակը երկրորդ փուլում, ու միայն 19 տոկոսն է ակնկալում, որ Լը Պենը կստանա ձայների մեծամասնությունը։



