Անկարայի դատարանը մերժել է Wikipedia-ն արգելափակումից հանելու հայցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնկարայի դատարանը մերժել է ոչ կոմերցիոն Wikimedia ընկերության բողոքարկումը, որը խնդրել էր դադարեցնել Թուքրիայում Wikipedia համացանցային հանրագիտարանի արգելափակումը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Yeni Safak պարբերականին։
Wikimedia Foundation ոչ կոմերցիոն կազմակերպությունը Wikipedia-ի սեփակնատերն է, որի հասանելիությունն ապրիլի 29-ից արգելափակվել է Թուրքիայում։
Թուրքիայում տրանսպորտի եւ կապի նախարարությունը դա բացատրել է նրանով, որ այն «ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունենալու փոխարեն դարձել է միջազգային ասպարեզում Թուրքիայի իմիջի սեւացման մասնիկը», մասնավորապես՝ հրաժարվել է ջնջել «Անկարայի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ ինչ-ինչ կապերի մասին» տեքստերը։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ արգելափակումը կհանվի միայն այդ նյութերի ջնջվելուց հետո։



