Բեռնատար օդանավը ջախջախվել է ԱՄՆ օդանավակայանում վայրէջք կատարելիս, երկու մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգի վարչական կենտրոն Չարլսթոն քաղաքի օդանավակայանում բեռնատար օդանավը վայրէջք կատարելիս ջախջախվել է, ինչի հետեւանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Metro News–ը։
Վթարը տեղի է ունեցել, երբ օդանավը պատրաստվում էր վայրէջքի։ Օդանավակայանում նշել են, որ մեքենան թեւով հարվածել է թռիչքուղուն ու դուրս եկել դրա սահմաններից՝ մտնելով անտառային գոտի։ Օդանավում գտնվող հրամանատարը ու երկրորդ օդաչուն զոհվել են։
Օդանավը շահագործում էր ամերիկյան United Parcel Service (UPS) ընկերությունը, որը զբաղվում է բեռների էքսպրես առաքումով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



